Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհյուն Բայրամովը Գերմանիայում կատարած այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Աննալեյա Բերբոկի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Բացի այդ, քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր ուղիները։
Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենում։