Երվանդ Նիկոյանը նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ

ՀՀ ՆԳ նախարարի 2026 թվականի փետրվարի 6-ի հրամանով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ նշանակվել է Երվանդ Նիկոյանը։

Երվանդ Նիկոյանը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Երևան քաղաքում։ Նա 2008 թվականից մինչև 2012 թվականը սովորել և ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատը, իսկ 2013 թվականից մինչև 2015 թվականը՝ մագիստրատուրան։

Նրա ծառայողական կարիերան սկսվել է 2012 թվականին, երբ նա նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։ Այնուհետև նա անցել է աստիճանային աճ՝ զբաղեցնելով ավագ օպերլիազորի, պետի տեղակալի և պետի պաշտոնները նույն բաժանմունքում։

2018 թվականին նա փոխադրվել է Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոն, որից հետո վերադարձել է Երևան՝ զբաղեցնելով Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը։ 2019-2021 թվականներին նա ծառայել է որպես այդ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

Նախորդ տարիներին նա նաև ծառայել է որպես ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ և Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ։ 2024-2026 թվականներին նա ծառայել է որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ։

Երվանդ Նիկոյանը պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝ ՀՀ նախագահի 2022 թվականի մարտի 18-ի հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։