Իսրայելի բանակը սկսել է սահմանափակ ցամաքային գործողություն Լիբանանի հարավում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ըստ բանակի պաշտոնական հաղորդագրության՝ գործողությունը սկսվել է երկուշաբթի գիշերը։

Գործողության նպատակն է ուղղված շիական «Հեզբոլլա» շարժման դեմ։ Այն ներառում է նպատակային գործողություններ՝ զինյալների հայտնաբերման, ոչնչացման և «Հեզբոլլայի» ենթակառուցվածքների ապամոնտաժման համար։

Ցամաքային ուժերի ներգրավումից առաջ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև օդից և հրետանային միջոցներով՝ խոցելով շարժման մի շարք թիրախներ։

ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ գործողության հիմնական նպատակն է ամրապնդել պաշտպանական դիրքերը և ապահովել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների անվտանգությունը։

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը երկրի զինված ուժերին հրահանգել էր չդիմակայել իսրայելական ուժերին, եթե սկսվի նման գործողություն՝ նշելով, որ չի ցանկանում վտանգի ենթարկել լիբանանցի զինվորների կյանքը։