Այսօր Ազգային Ժողովում ես անդրադարձա ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, թե մոդուլային ատոմակայանի մասին խոսելով հիմք ենք նախապատրաստում, որ Մեծամորի ատոմակայանը փակվի։
Ես նշեցի, որ Մեծամորի ատոմակայանի փակման հարցը ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնվել է Սերժ Սարգսյանի կողմից։
Այժմ մենք ակտիվորեն քննարկում ենք նոր ատոմային կայան ունենալու հարցը մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Կորեա, Հարավային Կորեա և Չինաստան։ Միացյալ Նահանգները նույնիսկ արդեն ստորագրել են մի քանի համաձայնագիրներ։
ԵՄ-ի ներդրումների մասին ասելու համար, այս պահի դրությամբ մենք ունենք 900 միլիոն եվրոյի ծրագրեր, և առաջիկայում այդ ծրագրերը կավելանան։ Այս ֆինանսավորումը կնպաստի նաև հյուսիս-հարավի Սիսիան–Քաջարան հատվածի կառուցմանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, որ Հայաստանում ավելի լավ ԱԹՍ-ներ կան, և չարժեր, որ ԱՄՆ-ից նման անօդաչու սարքեր գնեինք, ես նշեցի, որ Հայաստանում կան լավ արտադրատեսակներ, որոնք մենք ևս ձեռք ենք բերում։ Միևնույն ժամանակ, մենք նաև ձեռք ենք բերում լավ արտադրատեսակներ Միացյալ Նահանգներից, և մեր լավ արտադրատեսակները պատրաստ ենք նաև վաճառել Միացյալ Նահանգներին։ Սա շատ նորմալ և փոխշահավետ համագործակցություն է, որը մենք կփորձենք շարունակել։