ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին։
Հանդիպման ընթացքում երկուստեք նկատել են վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան։
Փոխվարչապետը բարձր է գնահատել Նորվեգիայի կողմից աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Բացի այդ, երկու պաշտոնատար անձինք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների հարցում։