Փետրվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցերը։ Պողոսյանը նշել է, որ միջազգային հարցումների ամբողջական կատարման արդյունքում ստացված պատասխանները հաջողությամբ աջակցում են համապատասխան քրեական վարույթների ընթացքին։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության շրջանակում ներգրավել փորձագետների, ինչը կնպաստի կիբեռանվտանգության ոլորտում փորձի արդյունավետ փոխանակմանը։