Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին և ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարին՝ իրականացնել զինվորականների շրջանում ստուգում՝ պարզելու համար, թե արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան անձինք, որոնք, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց այդ փաստաթղթի։
Այս քայլը, ինչպես հաղորդվում է, պայմանավորված է նախարարին հասած մի քանի զեկուցումներով, որոնք վկայում են, որ զինվորականներից մեկ-երկու անձի կողմից վարորդական իրավունք չունենալու դեպքեր են գրանցվել։ Նախարարը որոշել է ստուգել, թե որքանով են հիմնավորված այդ տեղեկությունները։
Համաձայն աղբյուրների, պարեկային ծառայության աշխատակիցները, կատարելով նախարարի հրահանգը, կանգնեցնում են զինվորական համազգեստով վարորդներին և ստուգում նրանց վարորդական իրավունքի առկայությունը։ Այս գործընթացը, սակայն, բարձրացրել է դժգոհության ալիք զինվորականների շրջանում։ Նրանք նշում են, որ այս ստուգումները հակասում են անցյալում գործող հարգանքի և սրտացրության մշակույթին, երբ ԳԱԻ-ի տեսուչները զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս էին և ճանապարհում իրենց, ճանաչելով հայրենիքի պաշտպանների նկատմամբ հատուկ հարգանքը։