ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Այսօր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են 2025 թվականի ընթացքում իրականացվելիք առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը։ Բացի այդ, ներկայացվել և քննարկվել են 2026 թվականի համար նախատեսված ծրագրերի մշակված պլանները։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային գործընթացների ընթացիկ կարգավորմանը վերաբերող մի շարք այլ հարցերի։