Վաշինգտոնը պատրաստվում է նավակներ մատակարարել Բաքվին՝ Ադրբեջանի տարածքային ջրերը պաշտպանելու համար

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է Ադրբեջանին մի քանի նոր նավակներ մատակարարել՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։ Այս հայտարարությունը հնչել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Միացյալ Նահանգները ծրագրում է Ադրբեջանին մի քանի նոր նավակներ մատակարարել՝ երկրի տարածքային ջրերի պաշտպանությունն ամրապնդելու համար», – նշել է Վենսը։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկու երկրները համագործակցության նոր էջ են բացում պաշտպանության ոլորտում։ «Մենք համագործակցության նոր էջ ենք բացում պաշտպանության ոլորտում, որը շատ խոստումնալից է թվում», – ասել է Ալիևը։