Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հաշվի առնել իր դիրքորոշումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կհաշվի առնեն իր դիրքորոշումը ցանկացած որոշում կայացնելիս։ Այս հայտարարությունը հնչել է մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցի վերաբերյալ հարցին։

Ըստ Բաղայինի՝ Իրանի մոտեցումները և մտահոգությունները այս հարցերի շուրջը ժամանակին փոխանցվում են երկու հարևան պետություններին՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այցելում տարածաշրջան և երբ։ Նա նշել է, որ Թեհրանը աջակցում է հարևան երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է սպառնալ տարածաշրջանի սահմաններին։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են Իրանի մոտեցումներին և մտահոգություններին այս հարցերի վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ այս նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն ցանկացած որոշում կայացնելիս», – եզրափակել է Բաղայինը։