«Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում ընտրվեց նոր նախագահ և կհայտարարվի վարչապետի թեկնածու

Այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Կուսակցության համագումարի ընթացքում ընտրվեցին նոր նախագահ և կուսակցության խորհուրդ։

Համագումարի մասնակիցները միաձայն ընտրեցին Սամվել Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում։

Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում։ Այդ միջոցառման ընթացքում կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։

Հայաստանյան և օտարերկյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կապահովվի միջոցառման ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները կունենան հնարավորություն հետևել միջոցառմանը դահլիճից՝ առանց նկարահանող խմբի։ Պատասխանատուները նշում են, որ միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։