Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Վազգեն Սմբատյանը։
Այս որոշումը կայացվել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի և 166-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 19-ի ԲԴԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկության համաձայն։