Հաշվեքննիչ պալատում սկանդալային իրավիճակ․ 15 նախկին աշխատակից դիմել են դատարան

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։ Պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերադառնալ աշխատանքի։

Ինչպես իմ աղբյուրները տեղեկացնում են, դատարան դիմած աշխատակիցները պնդում են, որ աշխատանքից ազատվել են անօրինական կերպով։ Նրանք իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դիմել են իրավաբանական ինստիտուցիոնալ ատյան։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ պալատում շարունակում է աշխատել կենսաթոշակային տարիքի Ծովինար Բադիրյանը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի մայրն է։

Ստեղծվում է բավականին հակասական պատկեր․ մի կողմից՝ աշխատանքից ազատվում են այն աշխատակիցները, որոնք դեռևս կենսաթոշակային տարիքի չեն և կարող են շարունակել իրենց պարտականությունների կատարումը, մյուս կողմից՝ համակարգում շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք արդեն անցել են այդ տարիքային շեմը։ Այս իրավիճակը հարուցում է լուրջ հարցեր՝ կապված պալատի կադրային քաղաքականության հետ։