Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե ընդդիմությունը դրանք ընդունի, չեն բերել սպասվող կտրուկ իշխանափոխության։ Իշխանությունը վերընտրվել է, սակայն զգալիորեն նվազած լիազորություններով։
Այս փոփոխությունը, իմ գնահատմամբ, նշանակում է, որ իշխանությունը կորցրել է իր նախկին բացարձակությունը։ Հետևաբար, ընդդիմության համար այս արդյունքը պարտություն համարելը կլինի ռազմավարական սխալ։
Ընդդիմության համար սա նոր սկիզբ է, որը պահանջում է նոր մոտեցում։ Պայքարը կլինի երկարատև, դիրքային և համակարգված։ Գործող վարչախումբը, կորցրած լիազորությունների պատճառով, այլևս չի կարող գործել նախկին ագրեսիվ ոճով։
Այս պայմաններում խորացնել պետք է հոգևոր-մշակութային դիմադրությունը՝ «գետնի վրա»։ Պետք է համախմբվել և կենտրոնանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ՝ որպես հզոր միավորող ուժ։