Իմ տեղեկացմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Անվտանգության խորհրդի գրասենյակին ներկայացրել է հաշվետվություն, որում նշվում է, որ 2026 թվականի ապրիլից ի վեր ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։
Առաջին այցը կատարվել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանի ուղեկցությամբ։ Հետագայում Մեթյու Քրոուն կենտրոն այցելել է ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։
Մեթյու Քրոուի վերջին երկու այցերի շրջանակներում կենտրոնի տարածք է մուտք գործել նաեւ երկու բեռնատար՝ ինչ-որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։ Նմանատիպ վերահսկողություն սովորաբար իրականացվում է հատուկ ծառայությունների կողմից, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական բնույթի օբյեկտների։