Գյումրիի կառավարման հարցը մնում է անորոշ՝ քաղաքապետի փեսայի և նախկին քաղաքապետի հնարավոր դերակատարության պատճառով

Ինչպես հայտնի է դարձել, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարման հարցը փաստացի փոխանցվել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին։

Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ զբաղեցնելով նախընտրական ցուցակում 8-րդ հորիզոնականը։ Եթե նա ստանձնի պատգամավորական մանդատը, ապա քաղաքի կառավարման հարցը կրկին կմնա անորոշ։

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Իշխանական աղբյուրների համաձայն՝ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։ Նշվում է, որ նա նույնպես պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը և ժամանակավորապես աշխատել Ազգային ժողովում՝ մինչև իշխանությունները վերջնական որոշում կայացնեն արտահերթ ընտրությունների վերաբերյալ։