Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը սկսել է հաշվեհարդարն իր ենթակաների հետ, որոնք, նրա կարծիքով, «իր պատիվը գետնով են տվել»՝ ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակը Գորիսում ապահովելու ձախողման պատճառով։
Քաղաքապետը պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է, և ՔՊ-ն «կրում է, ընդդիմությանը սատկացնելու են»։ Սակայն ընտրությունների գիշերը ՔՊ-ի համար մեծ անակնկալ է եղել ցածր տոկոսների ցուցանիշը։
Այս իրավիճակի արդյունքում Առուշ Առուշանյանը արդեն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, ինչպես նաև Խնձորեսկի վարչական ղեկավարին։
Իմ աղբյուրի համաձայն՝ սրանով Առուշ Առուշանյանը չի բավարարվելու։ Նա պատրաստ է ազատել և մյուս պաշտոնատար անձանց, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն։ Քաղաքապետը հստակ հայտարարել է, որ պատժելու է բոլոր նրանց, ովքեր խաբել են իրեն։ Նա, սակայն, չի հիշում, թե ինքը խաբել է հանրությանը կամ ընդդիմությանը, և չի հիշում իր ճամբարափոխ լինելու մասին։