Վայոց Ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցուցաբերել է ամենաբարձր արդյունքը

Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում Վայոց Ձորի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է ամենաբարձր տոկոսային արդյունքը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ մարզում ընտրելու իրավունք է ունեցել 44 653 քաղաքացի։ Քվեարկությանը մասնակցել է 29 291 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 65,5 տոկոսը։ Ընտրական գործընթացի ընթացքում անվավեր է ճանաչվել 357 քվեաթերթիկ, որը կազմում է ընդհանուր քվեների 1,2 տոկոսը։

Առաջին չորս քաղաքական ուժերի արդյունքներն են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: 17 266 ձայն (58,95%)
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն: 5 632 ձայն (19,23%)
«Հայաստան» դաշինք: 2 194 ձայն (7,49%)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: 1 269 ձայն (4,33%)

Հատկանշական է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը միասին հավաքել են 9 095 ձայն, կամ ընտրողների ընդհանուր 31,05 տոկոսը։ Այս թիվը գրեթե կրկնակի պակաս է «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ստացած 17 266 ձայից։