2024 թվականի սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանին միակողմանի կերպով հանձնվեց Կիրանց գյուղի շուրջ 15 հեկտար տարածքը։ Բացի այդ, Կիրանց-Բաղանիս հատվածում, որտեղ 30 տարի շարունակ ամրացված էին պաշտպանական դիրքեր, Ադրբեջանին անցել են նաև այդ դիրքերը։
Այս փաստը հատկապես ցնցող է դարձել Ոսկեպար-Բաղանիս հատվածում։ Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքի վրա ներկայումս կառուցվել է ադրբեջանական հենակետ։
Ավելի ցնցող է այն, որ միջպետական ավտոճանապարհի երկու կողմերում վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այս իրադարձությունը հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհով երթեւեկողների վրա։